Գլխավոր » Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն

Միավորենք մեր ջանքերը հակահայկական քարոզչության դեմ

Փետրվար 25, 2010թ. 18:15

picresize«Ցավով եմ արձանագրում, որ Խոջալուի հետ կապված փաստերը խեղաթյուրելու ադրբեջանական կողմի ջանքերի հետևանքները, մասնավորապես, իսլամական աշխարհում, մասսամբ հաջողությամբ են պսակված։ Մյուս երկրներում՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում, այդ ջանքերը Ադրբեջանի կողմից հիմա էլ շարունակվում են։  Այդ ստահոդ տեղեկություններին մենք փորձում ենք հակադրել ճշմարտությունը, միջազգային հանրությանը ներկայացնելով իրականությունը»։ ArmAr.am-ի հարցազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը:

« Դեռևս 2007թ. փետրվարի 19-ին, Վիեննայում, Եվրոպայում անվտանգության և համագործակցության  կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունների շրջանում, ես որպես այդ կազմակերպության Հայաստանի պատվիրակության ղեկավար, տարածել եմ Հայաստանում հրատարակված գրականություն, որում ներկայացվում ու մեկնաբանություն է տրվում Խոջալուի ողբերգությանը»։

Սակայն, այդ ամենի հետ մեկտեղ, Արամ Սաֆարյան ցավով է նկատում, որ Ադրբեջանի պատգամավորների և դեսպանների սուտ տեղեկություններ տարծելու ջանքերն անընդհատ ավելանում են, նրանք անընդմեջ փորձում են կեղծիքն իրականություն դարձնել և այն ցավը, որը իրականում  գոյություն ունի, փորձում են բարդել հայ ժողովրդի վրա։

«Հայաստանի պետք է ճշմարտությունը միջազգային հանրությանը հասցնելու ջանքերն ավելի մեծացնի։ Հարցը միայն նյութական ներդրումներին մասին չէ։ Մենք չենք կարող Ադրբեջանի հետ մրցել հարստության և ծախսվող գումարների շրջանակներում։ Բայց մենք պետք է հնարավորություն գտնենք մեր քարոզչությունը անհրաժեշտ չափով իրականացնելու»։

Ա. Սաֆարյանը առաջարկել է ՀՀ խորհրդարանում ստեղծել 5 կուսակցությունների ներկայացուցիչներից կազմված  խորհրդակցական մի մարմին, որն այս ուղղությամբ կհամակարգի միջազգային թատերաբեմում Հայաստանի կողմից աշխատող պատվիրակությունների գործընթացը, սերտորեն կհամագործակցի գործադիր իշխանության, պատկան մարմիների, գիտահետազոտական և հասարակական կազմակերպությունների հետ։ «Միավորելով մեր ջանքերը մենք կկարողանանք ճշմարտությունն ու արդարացիությունը տարբեր եղանակներով հասցնել միջազգային հանրությանը, խորհրդարաններին, աշխարհի հասարակական կազմակերպություններին, մտավորականությանը, աշխարհի ազնիվ մարդկանց»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն