Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Դավութօղլուն Շվեյցարիայի իր գործընկերոջ հետ քննարկել է հայ-թուրքական արձանագրությունները

Փետրվար 25, 2010թ. 18:30

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդման արարողությանը մասնակցելու համար Կիև մեկնած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպում է ունեցել Կիև ժամանած Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի Ռեյի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյմս Ջոնսի հետ։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ հանդիպումների գլխավոր թեմաներն են եղել Իրանի միջուկային ծրագիրը, Կովկասում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները։

Դավութօղլուն Ջեյմս Ջոնսի հետ հանդիպումից անմիջապես հետո հանդիպել է հայ-թուրքական հարաբերություններում միջնորդի դեր ստանձնած Շվեյցարիայի իր գործընկերոջ հետ։ Հանդիպմանը քննարկվել է ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ վերջին զարգացումները։

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն