Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Քաղաքականություն

«Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը ձախողված է». արձանագրում են թուրք վերլուծաբանները

Փետրվար 25, 2010թ. 19:36

presse1Թուրքական մամուլը շարունակում է գնահատականներ տալ  ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը: Լրատվամիջոցներում հնչում են հերթական գնահատականները, թե. «ՀՀ ՍԴ որոշումը Թուրքիային և Ադրբեջանին հասցրել է դիվանագիտական մեկուսացման»:

Թուրք վերլուծաբանները միաժամանակ արձանագրում են, որ Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը` շաղկապել  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը արցախյան  հիմնախնդրի լուծման հետ` ձախողված է:

Քաղաքական վերլուծաբանները իրավիճակից ելքեր են փնտրում: Դրանցից մեկը հետևյալն է. առաջարկում են որպեսզի հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը իրականություն դառնա, ընտրել առավել օպտիմալ ճանապարհը` երկու արձանագրությունները վավերացնել ոչ թե միաժամանակ, այլ` առանձին-առանձին: Նկատում են, թե Անկարան ցանկանում է, որ վավերացվի միայն  արձանագրություններից մեկը, որում ամրագրված է Հայաստան-Թուրքիա սահմանի բացման մասին:

Թուրք վերլուծաբանները Թուրքիայի համար դժվար իրավիճակից ելքը համարում են ԱՄՆ-ին վստահեցնելը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անփոխարինելի գործընկերն է: Հետևապես.«Թուրքիան իրավունք չունի  ԱՄՆ-ի դեմ շեշտակի քայլեր անել, քանի որ Թուրքիայի տնտեսական առաջընթացը մեծապես պայմանավորված է Համաշխարհային բանկից և Արժույթի միջազգային հիմնադրամից»:

Հետաքրքիր մի հանգամանք ևս, այսօր թուրքական լրատվամիջոցներով շրջանառվող հիմնական դիրքորոշումը հետևյալն է. սպասել մինչև 2011 թվականը` մինչև Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները, երբ կառավարությունն իզորու կլինի երաշխավորել հայ-թուրքական արձանագրությունների վավերացում:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն