Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Իրանի հետ կնքված գործարքից
Փետրվար 25, 2010թ. 19:44
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում S-300 զենիթա-հրթիռային համակարգերի տրամադրման վերաբերյալ Իրանի հետ կնքված գործարքի կատարումից:
Այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտը»:
Միաժամանակ Լավրովն ընդգծել է, որ մինչ այդ անհրաժեշտ կլինի կարգավորել մի շարք հարցեր: Դրանից մեկը, ըստ նախարարի, հավատարիմ մնալ որդեգրած սկզբունքին` «չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են ապակայունացնել տարածաշրջանը»:
ArmAr.am












