Թուրքիայում ավարտվել է Գյուլ-Էրդողան-Բաշբուղ հանդիպումը
Փետրվար 25, 2010թ. 20:33
Թուրքիայի նախագահի նստավայրում այսօր 3 ժամ տեւած Գյուլ-Էրդողան-Բաշբուղ հանդիպումից հետո հաղորդագրություն է տարածվել, ըստ որի` քննարկվել է բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունների հարցը եւ նշվել է, որ ամեն ինչ իրականացվելու է սահմանադրական կարգի ու օրենքների համաձայն։ Այս մասին տեղեկացնում է news.am-ը:
Հանդիպումից հետո վարչապետ Էրդողանը լրագրողներին կարճ պատասխանել է, թե «հանդիպումը բավականին լավ է անցել»:
ArmAr.am












