Սերժ Սարգսյան. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի ներգրավվածությունն անհնար է»
ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Ուկրաինայի նորընտիր Նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Կիևում գտնված Հայաստանի Հանրապետության նախագահը չի ընդունել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին: Մինչդեռ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Դավութօղլուն, որ ևս մասնակիցում է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի պատվին տրվող ընդունելությանը, մոտեցել և կարծիքներ են փոխանակել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ առաջ շարժվելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, և Հայաստանը համարում է, որ առկա գործընթացը պետք է տրամաբանական ավարտին հասցվի ամենակարճ ժամանակահատվածում, այլապես ինչպես հայտարարվել էր նախապես, Հայաստանի Հանրապետությունը ետ կկանչի իր ստորագրությունը արձանագրություններից:
ՀՀ նախագահը կրկնել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում` Թուրքիայի ներգրավվածությունն անհնար է, քանի որ դա մի երկիր է, որը միակողմանի ռազմական աջակցություն է ցուցաբերում հակամարտող կողմերից մեկին` Ադրբեջանին և մշտապես կողմնակալ հայտարարություններ է անում հակամարտության կարգավորման վերաբերյալ:
«Առանց սահմանների տարածաշրջանի մասին երազող երկիրը»,- իր զրուցակցին ասել է նախագահ Սարգսյանը,-«Պետք է առաջին քայլը սկսի իրենից և վերացնի Հայաստանի սահմանի շրջափակումը, ինչը հնարավորություն կընձեռի բացել տարածաշրջանում առկա կոմունիկացիոն և տրասնպորտային ենթակառուցվածքները: Եթե ադրբեջանական ճնշումը թույլ չի տալիս Թուրքիայի խորհրդարանին վավերացնել արձանագրութունները, ապա որևէ բան չի խանգարում Թուրքիայի գորածադիր իշխանությունը, անգամ մինչև արձանագրությունների վավերացումը, բացել իր կողմից փակած սահմանը երկու պետությունների միջև»:
ArmAr.am












