Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը լեզվի սայթաքում է թույլ տվել

Փետրվար 26, 2010թ. 11:23

Միացյալ Նահանգների  հունական լոբբիստական ուժերը բողոքի ձայն են բարձրացրել Թուրքիայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջեյմս Ջեֆրիի` վերջերս թուրքական «Sabah» թերթին տված հարցազրույցում հնչեցրած մտքերի համար: «Sabah»-ի տեղեկացմամբ` Ամերկայի «Helen» ինստիտուտը նամակ է գրել նախագահ Օբամային` դեսպան Ջեֆրիին Անկարայից հետ կանչելու պահանջով:

Կիպրական հարցի վերաբերյալ «Sabah» թերթում հրապարակված ԱՄՆ դեսպանի խոսքերը քննարկվել են նույնիսկ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերություններին նվիրված նիստում: Կոնգրեսում հայանպաստ ու հունանպսատ գործունեություն ծավալող սենատոր Ռոբերտ Մենենդեսը, շեշտելով, որ Կիպրոսը գտնվում է ավելի քան 40.000 թուրքական զորքի օկուպացիայի մեջ,  պետքարտուղար Քլինթոնին հարցրել է. «ԱՄՆ դեսպան Ջեֆրին թուրքական թերթին տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիան անվտանգության հետ կապված անհանգստություններ ունի Կիպրոսում: Անշուշտ, թուրք զինվորներին Կիպրոսում պահելու համար ներկայացված այդ փաստարկը չի կարող աջակցվել: Ի°նչ է, դեսպանը լեզվի սայթաքում է° թույլ տվել»:

ԱՄՆ պետքարտուղարը պատասխանել է. «Ես դեսպանի անունից չեմ կարող խոսել, բայց կարծում եմ, որ նա ուղղակի թուրքական կառավարության տեսակետն է արտահայտել: Իհարկե մենք դա հասկանում ենք որպես թուրքական կողմի տեսակետ, ոչ երբեք ամերիկյան կողմի»:

Հիշեցնենք, որ Թուրքիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջեյմս Ջեֆրին թուրքական «Sabah» թերթին տված հարցազրույցում, ի թիվս քրդական ու կիպրական խնդիրների, անդրադարձել էր նաև հայ-թուրքական արձանագրությունների հարցին, որի ժամանակ Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած որոշման վերաբերյալ ասել էր.

«Հայաստանի Սահմանադրական դատարանը կանաչ լույս է վառել արձանագրությունների վավերացման ճանապարհին Այդ որոշման մեջ առկա որոշ ձևակերպումներ թուրքերին անհանգստացրել են, բայց մենք այդ որոշումը դիտում ենք որպես դրական քայլ:»

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն