Նախագահի գնահատանքը մայրենիի նվիրյալներին
Փետրվար 26, 2010թ. 09:50
Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 22-ին հրամանագիր է ստորագրել մայրենի լեզվի օրվա առթիվ, հայ ինքնության պահպանման և գաղթօջախներում հայոց լեզվի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Բեյրութի «Հայկազյան» համալսարանի դասախոս Կարո ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ (Լիբանան), հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռոզա ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ (Վրաստան), գրող, լեզվաբան Պետրոս ՀԱՃՅԱՆԻՆ (Արգենտինա), հայոց լեզվի ևգրականության ուսուցիչ
Կարապետ ՃՈՒՀԱՐՅԱՆԻՆ (Սիրիա), Թեհրանի ազատ համալսարանի հայագիտական ամբիոնի դասախոս Նորիկ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ (Իրան) Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
ArmAr.am












