Գլխավոր » Լրահոս

Օջալանը Թուրքիայի համար երկու ճանապարհ է կանխատեսում

Սեպտեմբեր 17, 2009թ. 18:25

Իմրալի բանտում փակված Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանը ուղերձ է հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Փաստաբանների հետ հանդիպման ժամանակ Օջալանն իր տեսակետն է հայտնել Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ: Նա հայտարարել է, որ եթե հարձակվում են, ուրեմն անհրաժեշտ է պաշտպանվել, ինչը իրենք անում են: Օջալանը դիմել է Էրդողանին` նշելով, որ եթե վերջինս երեք ամսվա ընթացքում չլուծի հարցը, ապա նրան սպասվում է նույն ճակատագիրը, ինչ  Թուրգութ Օզալին: Նա ասել է, որ Թուրքիան երկու ճանապարհ ունի` ժողովրդավարություն կամ պարտություն: Ըստ քուրդ առաջնորդի,  վարչապետը պետք է դադարեցնի ահաբեկիչների դեմ իրականացվող գործողությունները:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`