Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Սումգայիթում կատարվածը` պետական մակարդակով ցեղասպանության քաղաքականություն

Փետրվար 26, 2010թ. 14:00

picresize22 տարի է անցել այն օրից, երբ ադրբեջանական խաժամուժը հերթական ոճրագործությունն իրականացրեց. հիմա արդեն Սումգայիթում ապրող հայ ազգաբնակչության նկատմամբ։ Անդրադառնալով այս իրադարձություններին` ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը նշեց, որ Խոջալուի մասին հեքիաթներով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել ադրբեջանաբնակ հայության ցեղասպանությունից:

«Այս օրերին մենք ոգեկոչում ենք սումգայիթյան ոճրագործության և ադրբեջանահայության ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը` ցանկանալով փաստել, որ ոչ ոք չի մոռացվել և ոչինչ չի մոռացված, որ հայ անմեղ զոհերի արյունը չի չորանա դահիճների ձեռքերի վրա։ Բոլորի համար պարզ դարձավ, որ այլևս չի լինելու, որ ադրբեջանցներն ու հայերը կարողանան հաշտ ու խաղաղ ապրել մի պետության սահմաններում»,- ասաց նա։

Գ. Այվազյանն ընդգծեց, 1988թ. սկիզբ առած Ղարաբաղյան շարժումը հայ ժողովրդի Հայրենական մեծ պատերազմն էր, որը ոչ միայն ազատության ու անկախության համար, այլ՝ կյանքի ու մահվան պայքար էր։

«Ադրբեջանը պաշտոնական մակարդակով իր կեղծիքն է քարոզում աշխարհով մեկ և վերաձևելով պատմական իրական դեպքերը` փորձում է դահիճից իրեն զոհի դեր վերագրել: Բավական է նույնիսկ հպանցիկ հայացք նետել իրադարձությունների զարգացման հակիրճ ժամանակագրությանը և տեսնել այն ապացույցները, որ Սումգայիթում կատարվածը պետական մակարդակով ցեղասպանության քաղաքականություն էր` հայ խաղաղ բնակչության նկատմամբ… Հիմա Ադրբեջանն ուզում է «Խոջալուի դեպքերից» հակակշիռ սարքել Սումգայիթում և ամողջ Ադրբեջանում հայության ցեղասպանությանը, և միջազգային հանրության ուշադրությունն ու կարծիքը շեղել իրենց պետության հանցավոր քաղաքականությունից »,- ընդգծեց ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը։

Իսկ այն, ինչ տեղի ունեցավ  Խոջալուում ՝ Ադրբեջանի «ժողովրդական ճակատի» սադրանքն էր ընդդեմ այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի, որն իր արտահայտությունը գտավ` սեփական ժողովրդի դեմ հանցաք կատարելով: Այսօր արդեն Ադրբեջանում ապօրինի հաստատված ալիևյան վարչակազմը, օգտվելով իրադարձություններից, քարոզչական հնարքներով փորձում  է կատարված հանցագործությանն այլ շեղումներ ու ուղղություն հաղորդել։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն