Խոջալուում մնացած խաղաղ բնակիչներից և ոչ մեկն ադրբեջանցի չէր
Յուրաքանչյուր տարի, փետրվար ամսին հաճելի հուշեր եմ ունենում, չէ՞ որ 88-ի փետրվարին սկսվեց Հայոց ազգային ազատագրական շարժումը` մեր զարթոնքը: 92-ի փետրվարին վնասազերծվեցին ԼՂՀ-ի համար կույր աղիք դարձած Ղարադաղլուի և առանձնապես, մերձակա խաղաղ բնակավայրերի համար չարիք դարձած, Խոջալու կոչված և Ադրբեջանի զինուժի ժողճակատի «ղաչաղների» հենակետ Խոջալուի կրակակետերը: Օդի պես անհրաժեշտ էր որջի վերացումը, չորս տարի այն ահ ու սարսափ էր տարածում հայկական բնակչության շրջանում: Քանի քանիսն անհայտ կորան ու գերեվարվեցին, որքան անասնագողության ու այլ ավազակությունների և ավարառությունների դեպքեր եղան:
Ստեփանակերտը կրկնակի օղակի մեջ էր, Շուշիից կրակը դադարում էր, Խոջալուն էր սկսում, մի խոսքով` իսկական դժոխք էր: Որքան զոհեր, վիրավորներ, խեղված ճակատագրեր և սարսափահար երեխաներ: Իհարկե վերջ պետք է տրվեր դրան: Բռունցք դարձան ԼՂՀ կամավորական ջոկատներն ու աշխարհազորայինները և մի բռունցք դարձած անկասելի հարված հասցրին: Ադրբեջանական ավազակախմբերն էլ խաղաղ ու անպաշտպան բնակչության փոխարեն հանդիպելով կամավորական մարտախմբերի, ցաքուցրիվ եղան, ճակատագրի ու հայ կամավորականների ողորմածությանը թողնելով Խուջալուում մնացած թուրք-մեսխեթցիների խեղճուկրակ խմբերին:
Խոջալուում մնացած խաղաղ բնակիչներից և ոչ մեկն ադրբեջանցի չէր, գերի հանձնվածների հետ առաջին իսկ խոսակցություններից պարզ դարձավ, որ իշխանություններն ադրբեջանցիներին վաղուց դուրս են բերել հսկա այդ հենակետից, իսկ վերաբնակ թուրք-մեսխեթցիներին որպես կենդանի վահան են պահել: Առավել ևս, որ վերջիններս ոչ մի հնարավորություն ու Աղդամում և այլուր ծանութություններ չունեինª դուրս գալու սեղմվող օղակից, թեև վաղուց արդեն գիտեին հենակետի լռեցման՝ նախապատրաստվող գործողության մասին: Ադրբեջանի ժողճակատի ազգայնականների կողմից նրանք պատանդ էին պահվել Մութալիբովի հետ քաղաքական հաշվեհարդար տեսնելու համար: Մի միջադեպ մեզ լրիվ համոզեց դրանում. արդեն անվանում էինք, իսկ կրակահերթերը գրեթե դադարել էին, երբ կենտրոնի տներից մեկից քաղաքացիական հագուստով միայնակ տղամարդ դուրս եկավ: Մեր կանչին մի պահ չարձագանքեց, ապա թիկնոցի տակից ավտոմատի կրակահերթ ուղղեց երեքիս վրա: Ընկերներիցս մեկը կրծքից վիրավոր վայր ընկավ և մինչ կողմնորոշվեինք ու կրակ բացեինք, թուրքը ետ փախավ ու տնից շարունակեց կրակել: Արյունաքամ լինող Արմենին քարշ տալով թաքստոց՝ մարտի բռնվեցինք: Սրան ոչնչացնելուց հետո երբ տուն մտանք, գտանք երկու մանկահասակ երեխաներին գրկած ու վախից կարկամած մի կնոջ: Համոզվելով, որ երեխաներին ու իրեն վնասելու մտադրություն չունենք, մեսխեթցի թրքուհին լացելով պատմեց, որ ամուսինն իրենց թողնելով՝ ժողճակատի գրոհայինների հետ էր գնացել, իսկ ոչնչացված ադրբեջանցին նույն գրոհայինների հրամանատարներից էր, ով ճողոպրելու նպատակով մտել իրենց տուն ու զինվորական համազգեստը փոխարինել էր իր ամուսնու հագուստներով: Կինը պատմեց, որ ադրբեջանցիները վաղուց հեռացել են ու ավանում միայն իրենք՝ թուրք-մեսխեթցի վերաբնակներն են անտեր անտիրական մնացել: Թրքուհուն ու երեխաներին հանգստացնելով հանձնեցինք հրամանատարությանը: Ի պատիվ այդ կնոջ պիտի ասեմ, որ հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում, պարզ հասկանալով, թե ինչ վտանգի է ենթարկում իրեն, անկեղծորեն ասել էր, որ առաջին իսկ պահից իրեն ու երեխաներին լավ ենք վերաբերվել, կերակրել ու օգնել:
Մի խոսքով, լռեցրինք կրակակետը, մեծ քանակությամբ զենքի, զինամթերքի, հրետանային կայանքների ու զրահամեքենաների տիրացանք: Ավանում մնացած բնակչության գերակշիռ մասը՝ շուրջ երկու հարյուր հոգի հեռացել էր կրակի գոտուց դուրս գտնվող և հատուկ իրենց համար թողնված ճանապարհով: Խոջալուում մնացած հազիվ հարյուր հոգին էլ մի քանի օրից հանձնվեցին ադրբեջանական կողմին, միայն զինյալները փոխանակվեցին մեր գերիների հետ:
Իսկ ազերիները շուտով աշխարհով մեկ վայնասուն բարձրացրին, թե գիտե՞ք, մեր նկատմամբ ցեղասպանություն են կատարել: Չեմ ուզում անդրադառնալ խնդրի անհեթեթությանը, համենայն դեպս ղարաբաղյան կողմի համար այն ակնհայտ է, դրա վերաբերյալ բազմիցս բերվել են անհերքելի ապացույցներ: Իսկ թուրք-ազերիների գազանությունների անհերքելի վկայությունն են Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերն ու հատկապես Մարաղա գյուղում կատարված զարհուրելի սպանդը: Բայց արի ու տես, որ ադրբեջանցիները իրենց իսկ տներում խաղաղ բնակչության կոտորածը հերոսություն են համարում:
Եվ այդ գազանությունները գործողն այսօր գառան մորթի հագել ու զոհ է ներկայանում: Պատկերավոր կերպով դա մոտավորապես այսպես է հնչում. փողոցային լիրբը մազերը խառնելով ու դեմքը ճանկռոտելով բղավում, հարայ հրոց է գցում, թե հասեք, ինձ բռնաբարում են: Փորձված սադրանք է, լրբի առջև խնդիր կա դրված ու պիտի կատարի, պիտի բարձր բղավի ու անդադար շեշտի, որ իրեն բռանաբարել են:
Ինչ խոսք, պատերազմի ժամանակ խաղաղ բնակչությունից միշտ էլ զոհեր են լինում, կույր գնդակն ու արկի բեկորը անմեղ մարդկանց էլ են դիպչում: Բայց Խուջալուում, որի շինություններն ու տները լցված էին զենքով ու զինամթերքով, մեսխեթցի թուրքերը կանխամտածված կերպով կենդանի վահանի տեղ թողնվեցին: Մեծաքանակ արյան պատրանք էր պետք ստեղծել, և դա, բնականաբար, թուրք-մեսխեթցիների արյունը պետք է լիներ: Հայր Ալիևն էլ Նախիջևանից նույնը հաստատում. «Մեր գործերին շատ արյունն օգուտ կբերի»: Ադրբեջանի ժողճակատի կիրառած մեթոդներն ասես ֆաշիստներից վերցված լինեին, ովքեր մեկ ռայխստագն էին հրկիզում, մեկ սեփական նավահանգիստը ռմբակոծում:
Մի խոսքով, ցանկացած սրիկայության էլ կարելի էր դիմել, քանի որ արդյունքում միայն օգուտ էր լինելու.
ա) Մութալիբովին կարելի է գցել գահից
բ) հայերին կարելի է մեղադրել ցեղասպանության մեջ
գ) այս ամենի վճարն ընդամենը անտեր մնացած թուրք-մեսխեթցիների արյունն է լինելու:
Ահա այսպիսի հոյկապ գործեր:
Հետաքրքիր ժողովուրդ են մեր հարևանները. հավի հիշողություն ունեն, սեփական գազանությունները շուտ մոռացան: Ողջ Արցախն էին սրի քաշելու, Հեյդար Ալիևը ծրագրել էր 1994թ. հունվարի 10-ին Ստեփանակերտում զինվորական շքերթ անցկացնել ու արյան գետեր պիտի հոսեին:
Մարդասպաններին հերոս են հռչակում, ժողովրդական երգերում «ղաչաղներին» են գովերգում: Ու 21-րդ դարում մի ճիվաղ էլ հերոս դարձավ՝ Բուդապեշտում խաղաղ քնած հայ սպային կացնահարող Ռամիլ Սաֆարովը ժողովրդական հերոս հռչակվեց: Եվ Ադրբեջանում չգտնվեց սթափ մտածող գեթ մի մարդ, ով հրապարակավ դատապարտեր այդ քստմնելի մարդասպանությունը:
Իհարկե, ամենուր պարտություններ կրելուց հետո Ադրբեջանին մնում էր փողոցային լրբի գործելաոճը ստեղծագործաբար զարգացնել: Միգուցե դա վերջապես հաջողվի, միգուցե աշխարհը նավթադոլարների միջոցով «հավատա» բռնաբարվելու տարբերակին:
Տհասներ, ուշքի եկեք, հալվա-հալվա ասելով բերան չի քաղցրանում, երազախաբությունից էլ երեխա չի ծնվում: Միևնույնն է, սին են ձեր բոլոր փաստարկներն ու ստոր մեթոդները: Սակայն մի բան կարող եք անել. ավելի կրքով, ավելի բարձր բղավեք, որ ձեզ բռնաբարել են, միգուցե ձեր կրքոտ բղավոցներից վերջում ինքներդ հավատաք դրան և վիրտուալ սեքսից հաճույք ստանաք:
Ուշքի եկեք, տհասներ, մի փչացրեք ձեր խեղճ ու կրակ ժողովրդին, հղփացել եք նավթադոլարներից, բայց միևնույնն է, հասարակ ժողովուրդը աղքատության մեջ է խարխափում: Ալիև-Աբիև դուետը փչացնում է իրենց ժողովրդին ու բանակին, որովհետև ոսկու ուժով իրենց փոխարեն ուրիշն է աշխատելու և կռվելու հայերի դեմ: Ձեր այդ միֆերը մի վայրկյանում հօդս կցնդեցնենք: Մի ձեզ նայեք, թե ո±վ պետք է կռվի, ցմահ սուլթան հռչակված ալիևների կլա՞նն է կռվելու, թե՞ կաշառակեր ու ճարպակալած խոզ Աբիևն է կռվելու: Անցած անգամվա պես նրանք կրկին փախչելու են ռազմաճակատաից: Չխաբվեք ձեր փողերին, շեխիդների թիվն առնվազն մեկ զրոյով ավելանալու է: Դրա վկայությունըª պատերազմով անցած, դրա արժեքն իմացող մեր նախագահն ու նախարարն են, ովքեր կրկին մեզ առաջնորդելու են դեպի հաղթանակ: Եվ բռնաբարության վիրտուալ տեսակը կդառնա իրականություն, դուք էլ կփորձեք հարմար դիրք գրավել գոնե հաճույք ստանալու համար:
Ես իմ ժողովրդի մի շարքային զավակն եմ, քրիստոնեական համոզմունքներից ելնելով, չկտրվելով իրականությունից, իմ աղոթքներում առ Աստված հաճախակի աղոթում եմ ադրբեջանական ժողովրդի համար, որ Աստված բացի նրանց փակ աչքերն ու մշուշոտ մտքերը, որ նրանք դարձի գան այլատյացության ու խավարի ճանապարհից: Չէ՞ որ մենք հարևաններ ենք, ապրում ենք կողք-կողքի և թող խաղաղություն լինի ձեր տներում:
Կամավորական արցախյան ազատամարտի մասնակից Ա. Բալյան












