Գլխավոր » Լրահոս, Վերլուծական, Տնտեսություն

Պետությունը պարտավոր է օժանդակել գյուղական տնտեսություններին

Փետրվար 26, 2010թ. 18:20

63-shuka21-րդ դարում յուրաքանչյուր երկրի համար կարևորագույն հարցերից մեկը պարենային անվտանգության խնդիրն է: Այսօր աշխարհի բնակչության կեսը ապրում է այնպիսի երկրներում, որոնք առանց ներկրման ի վիճակի չեն բավարարել կենսական նշանակություն ունեցող ապրանքների ներքին պահանջարկը: Սա հիմնականում պայմանավորված է  աշխարհի բնակչության աննախադեպ աճով, բնական ռեսուրսների անխնա օգտագործմամբ, բնական միջավայրի աղտոտմամբ և այլ էկոլոգիական խնդիրներով:

Այսօր մեր երկրի համար ռազմավարական մեծ նշանակություն ունի գյուղմթերքների առումով ապահովվածության բարձր մակարդակը:

Թուրքիայի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում  Հայաստանի արտաքին սահմանի մեծ մասը  շարունակում է փակ մնալ, ինչն էլ նպաստավոր իրավիճակ է ստեղծում  Վրաստանի համար. որպես տրանզիտային երկիր, Վրաստանը մեծ եկամուտներ է ստանում իր տարածքով Հայաստան ներկրվող  բեռների դիմաց, իսկ դա Հայաստանում կրկնաեռապատիկ անգամ  մեծացնում է ներկրվող ապրանքների գինը`  խփելով հայ սպառողի գրպանին:

Ի դեպ, ներկրվող բեռների մեջ տեսակար  կշիռ ունեն գյուղմթերքները: Եվ դրա պատճառն այն է, որ մեր երկրում գյուղմթերքների արտադրական պոտենցիալն  ամբողջովին չի օգտագործվում, այնինչ  գյուղարտադրության մեծացումը կնպաստեր ներկրվող ապրանքների ծավալի նվազեցմանը` մեծացնելով Հայաստանի պարենային ապահովվածության մակարդակը:

Բերենք մեկ օրինակ. այսօր Հայաստանում արտադրվում է հացահատիկի ներքին պահանջարկի 20%–ը միայն, մնացած 80%–ը ներկրվում է Ռուսաստանից: Հացահատիկի ներքին պահանջարկը Հայաստանում տարեկան կազմում է 2.000 000 տոննա, այնինչ արտադրվում է միայն 4.000 000 տոննա: Հասկանալի է, որ Հայաստանը սեփական արտադրությամբ հացահատիկի ներքին պահանջարկը ամբողջությամբ բավարարել չի կարող, սակայն կարելի է ի հաշիվ մի շարք գործոնների մեծացնել դրանց արտադրությունը: Այդ գործոններն են.

1. գյուղատնտեսության համար պիտանի հողային ֆոնդի  լիարժեք օգտագործումլ

2. ոռոգելի տարածությունների քանակի մեծացում

3. կիրառել ցանկաշրջանառություն, որը գյուղատնտեսական տնտեսություների կողմից ներկայումս գրեթե չիիրականացվում: Այնինչ վերջինիս կիրառման դեպքում  հնարավոր կլինի մեկ հեկտարից ստանալ երեք ցենտներով ավելի բերք: Արդյունքում հացահատիկի արտադրությունը կմեծան  36 հազար տոննայով:

4. պայքար կրծողների դեմ. ասենք, որ այս ուղղությամբ միջոցառումներ գրեթե չեն  իրականացվում:

5. և վերջապես. հարկավոր է գյուղացուն ապահովել  բավարար քանակի բուժանյութերով ու պարարտանյութերով, ինչը դարձյալ նպաստելու է ստացվող բերքի քանակի ավելացմանը: 1980-ականներին Հայաստանում մեկ հետկտարի համար ծաշսվում էր 700 կգ պարարտանյութ, իսկ այսօր 10 անգամ պակաս` 60-70կգ:

Կարևոր գործոններից մեկն է գյուղմթերքների իրացման կազմակերպումը: Այսօր գյուղացին լուրջ խնդիր ունի իր արտադրանքի իրացման  հարցում: Որքան էլ տարօինակ է, սակայն իրողությունն այն է, որ այսօր գյուղացին իր աշխատանքի դիմաց անհրաժեշտ չափով շահույթ չի ստանում: Դրա հետևանքը լինում է այն, որ  չի կարողանում ծածկել արտադրության ծախսերը` ոռոգման ջրի, վարուցանկի,  պարարտանյութերի ու բուժանյութերի վճարները:

Հասկանալի պատճառներով հայ գյուղացին նաև անկարող է  կիրառել վերը թված  մեթոդները, և դարձյալ  ֆինանսների բացակայության պատճառով: Հետևապես, պետությունը պարտավոր է  օժանդակել գյուղական տնտեսություններին`  մեծացնելով գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող սուբսիդիաների ծավալը:

Անհրաժեշտ նախապայման է  գյուղացիական տնտեսությունների խոշորացում` միավորումը: Քանզի առվել մեծ գյուղական տնտեսությունն է ի զորու առավել մեծ ֆինանսական միջոցների ներդրմամբ ստանալ շահույթներ:

Այս քայլերը կնպաստեն Հայաստանի գյուղական բնակչության տնտեսական  վիճակի բարելավմանը, հետևապես, գյուղբնակչության` աննախադեպ չափերի հասնող արտագաղթի նվազեցմանը:

Տարոն Սիմոնյան


Դիտել Լրահոս, Վերլուծական, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն