Նոր ծառայություն ՎիվաՍել-ՄՏՍ-ից
ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է բազմազան տեղեկատվական և ժամանցային ծառայություններից օգտվելու նոր հարմարավետ հնարավորություն
ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին առաջարկում է բազմազան տեղեկատվական և ժամանցային ծառայություններից օգտվելու նոր հնարավորություն` MTS Armenia: Անհրաժեշտ է պարզապես բջջայինի մենյուից մուտք գործել MTS Armenia և, ընտրելով համապատասխան բաժինը` ծանոթանալ եղանակի տեսությանն ու տարադրամի փոխարժեքներին, շփվել չաթում, ծանոթանալ աստղագուշակին, գտնել ամենազվարճալի կատակներն ու սիրո ամենագեղեցիկ խոստովանությունները, մասնակցել վիկտորինաների և շահել մրցանակներ, ներբեռնել լավագույն հոլովակները և շատ ավելին:
MTS Armenia-ում նավիգացիան անվճար է: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններին վերաբերող գործողությունների դիմաց վճարը գանձվում է ըստ համապատասխան ծառայությունների սակագների: Իսկ այլ բաժիններում ներկայացված ծառայությունների դիմաց վճարը գանձվում է ըստ հետևյալ գնացուցակի.
Եղանակ – 75 դրամ
Տարադրամի փոխարժեք – 60
Շփում
Ծանոթություններ, չաթ – 60
Ժամանց
Անեկդոտներ, աստղագուշակ, սիրո խոստովանություններ – 60
Մուլտիմեդիա
MP3, Java-խաղեր, տեսահոլովակներ – 750
Բազմահնչյուն, նկարներ, անիմացիա – 450
Վիկտորինաներ – 60
Բաժանորդագրություն դրամ/շաբաթ
Եղանակի տեսության, տարադրամի փոխարժեքի, չաթի և աստղագուշակի դեպքում – 450
MTS Armenia ծառայությունն ապահովող կանխավճարային քարտերը վաճառքում են 26.02.2010-ից: ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են իրենց հին քարտերը փոխանակել MTS Armenia ծառայությունն ապահովող նոր քարտերով` այցելելով մեր սպասարկման կենտրոններն ու վճարելով քարտի փոխարինման վճարը (500 դրամ):
ArmAr.am












