Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ադրբեջանցիների իրականացրած վայրագությունների մասին վկայությունները արխիվացվել են

Փետրվար 26, 2010թ. 20:14

Ավարտվել են 1980-ականների վերջերին Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նյութերի հիման վրա էլեկտրոնային արխիվի ստեղծման աշխատանքները:

Արխիվացվել են մի քանի տասնյակ հազար նյութեր՝ ականատեսների, տուժածների, նրանց հարազատների ու իրավահաջորդների վկայությունները, իրեղեն ապացույց ճանաչված լուսանկարներ եւ այլ փաստաթղթեր: Վկայությունները վերաբերում են, մասնավորապես, Սումգայիթում, Գետաշենում, Շահումյանում, Լեռնային Ղարաբաղի մի շարք տարածքներում իրականացված վայրագություններին, որոնք դրսեւորվել են սպանությունների, բռնաբարությունների, բռնությունների, հրկիզումների, ալան-թալանի տեսքով:

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Երկիր» շաբաթաթերթին տեղեկացրել է, որ  ներկայումս ընթացքի մեջ են արխիվացված նյութերը ՀՀ դատախազության ինտերնետային էջում տեղադրելու աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտվել 2-3 ամսվա ընթացքում, սակայն էջը կգործի արդեն փետրվարի 26-ից:

Փաստաթղթերն ապացուցում են, որ հայերի նկատմամբ իրականացված ջարդերը կազմակերպել էին Խորհրդային Ադրբեջանի քաղաքական իշխանությունները, իսկ որոշ տարածքներում դրանք իրականացվել են հենց իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից: Հարկ է նշել, որ վկայություններն ու ցուցմունքները տեղադրվում են մասնակի կրճատումներով, որովհետեւ առանձին դեպքերում հայերին հաջողվել է փրկվել ադրբեջանցի կամ ռուս հարեւանների շնորհիվ: Հայերին օգնության ձեռք մեկնած ադրբեջանցիների անունները չեն հրապարակվում` վերջիններիս անվտանգության նկատառումներից ելնելով:

Քրեական գործի նյութերին ծանոթանալու համար կարող եք այցելել՝

http://www.genproc.am/main/ru/199/:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն