Xocali.net- կայքի ստեղծումից Ադրբեջանը շփոթահար է
Ադրբեջանցի համարվող խառնածին ամբոխն անցած դարասկզբին` պետություն հորինելու փուլում, հայկական տարածքներն իրենով անելուց հետո հասցրեց հաջորդաբար մի քանի հայկական կոտարածներ ևս կազմակերպել: Ադրբեջան հորջորջվող պետության մայրաքաղաք Բաքուն պատմության մեջ մնաց որպես հայերի դեմ իրականացված երեք կոտորածների մայրաքաղաք:
Եվ ահա այսօր այս բարբարոսը որոշել է արյունոտ ձեռքերը «լվանալ», իհարկե, սեփական մեթոդներով, որոնց հիմքը կեղծիքից բացի այլ բան չի կարող լինել:
Տարիներ շարունակ Ադրբեջանի պետական ու հասարակական բազմաթիվ կառույցներ հլու կերպով քաշում են հակահայկական լայնածավալ քարոզչության իրականացման լուծը: Պատմական, մշակութային փաստերի խեղաթյուրումը հերիք չէր, սրան էլ ավելացավ սեփական ցեղասպանություն ունենալու մարմաջը: Այս բարբարոսը, իր խելքով` քաղաքակիրթ ազգերի շարքին դասվելու համար, որոշեց սեփական ցեղասպանություն հորինել: Եվ Խոջալուն հարմար տարբերակ էր…
Ադրբեջանցի «քարոզիչներն» անցան գործի: Միջազգային հեղինակավոր ամբիոն չմնաց, որի տակից դուրս չգար գործուղված մեկը ու չաղաղակեր Խոջալուի` «ադբեջանական ցեղասպանության» մասին: Էլ չենք խոսում այդ զառանցանքի մասին հարյուրավոր գրքույկների ու հաստափոր գրքերի հրատարակման, այսուայնտեղից գողացած կադրերով տեսաֆիլմերի ու լուսանկարների մասին…
Հայերս ադրբեջանական կեղծ քարոզչությանը հիմնականում հումորով ենք մոտեցել: Բայց արի ու տես, որ մենք որքան արհամարհեցինք, սրանք այնքան ակտիվացան:
Հայկական կողմի գրագետ ու փաստերի վրա հիմնված հակահարվածը բավական էր, որ հօդս ցնդեր ադրբեջանական ողջ կեղծարարությունը …..
Եվ այսպես. փետրվարի 24-ից իր գործունեությունն սկսեց Xocali.net– կայքը: Նրանում
տեղ են գտել Խոջալուի դեպքերի վերաբերյալ վկայություններ, հարցազրույցներ, փաստաթղթեր, որոնք վերջնականապես բացահայտում են ադրբեջանական կեղծարարության իրական դեմքը, Ադրբեջանի քարոզչության ամբողջ սնանկությունը:
Կայքի հեղինակները, դատական փորձագետները ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ տարիներ շարունակ ադրբեջանական կողմի շրջանառած նյութերը, նկարները բացահայտ կեղծիքներ են. այսպես. իբրև թե Խոջալուի ցեղասպանության ապացույց են ներկայացվում վիրավոր երեխաների լուսանկարներ, որոնք ընդամենը ավտոբուսի պայթյունի հետևանքով վնասվածներ են կամ էլ երկրաշարժի զոհեր, Կոսովոյի պատերազմի ընթացքում մահացածներ:
Կայքի հեղինակները նաև հարյուրավոր կեղծ տվյալներ են հայտնաբերել ադրբեջանական կողմի ներկայացրած զոհերի ցուցակներում:
Եվ բնական է, որ հայական կողմի նման լուրջ փաստարկները պետք է խուճապի մատնեին ադրբեջանցիներին: Ի վերջո, հայերը երկար լռելուց հետո ընդամենը մեկ հարվածով ոչնչացրեցին ադրբեջանցիների տարիների աշխատանքի արդյունքները (ինչը դառնացած խոստովանում են հենց իրենք), դրանով իսկ հօդս ցնդեցին նաև այն հսկայական ֆինանսական միջոցները, որ տրամադրվել են «Խոջալուի ցեղասպանություն» սարքելու նպատակով:
Այսինքն, ինչ-որ տեղ հասկանալի է ադրբեջանցիների այսօրվա վայնասունը:
Ադրբեջանական կողմի արձագանքները չուշացան. ադրբեջանցիներն արդեն իսկ իրենց բարբարոս էությանը հատուկ հերթական քայլերն են իրականացում`փորձելով կոտրել հայկական կայքերը, այդ թվում և նորաստեղծ Xocali.net-ը:
ArmAr.an-ի հետ զրույցում, «Այլատյացության կանխարգելման նախաձեռնության» ՀԿ-ի անդամ Սամվել Մարտիրոսյանը նկատեց, թե այս երեք օրերի ընթացքում նորաստեղծ կայքը մի քանի հակերային հարձակման է ենթարկվել: «Երբ ստեղծվում է կայքը, մենք գիտեինք, որ այն դառնալու է լուրջ թիրախ ադրբեջանական կողմի համար, հետևապես լուրջ ուշադրություն ենք դարձրել ոչ միայն Կայքի իմաստային պարունակությանը, այլև կառուցվածքի վրա»:
Սամվել Մարտիրոսյանի խոսքով, ստեղծել է այնպիսի մի Կայք, որը գրեթե չունի լուրջ խոցելի կետր, հետևապես, այն տեխնիկապես գրեթե անհնար է կոտրելը:
Ադրբեջանական լրատվամիջոցներն անվերջ գրում են նորաստեղծ կայքի մասին, փորձում վարկաբեկել արված աշխատանքը, բայց նրանց արձագանքներն արդեն իսկ ապացուցում են, թե հայկական կողմի իրականության բացահայտումից որչափ մտահոգված, շփոթահար ու անհանգստացած են ադրբեջանցիները:
«Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսնակ Պոլուխովը հայտարել է, թե հայերը ստեղծել են «անիմաստ կայք»: Բայց եթե Ադրբեջանի ԱԳ նախարաությունն է պաշտոնական կարծիք հայտնում կայքի մասին, ուրեմն, այն անիմաստ լինել չի կարող»,- նկատում է Ս.Մարտիրոսյանը:
Ի դեպ, Xocali.net-ի մասին այսպիսի կարծիք է հայտնում ադրբեջանական Zerkalo.az թերթը. «Ադրբեջանական քարոզչամեքենան և կառավարության հսկողության տակ գտնվող ԶԼՄ-ները շատ փնթի և կոպիտ են աշխատել: Նրանք վերցրել են կադրեր Թուրքիայից, Պաղեստինից և ներկայացրել դրանք` իբրև Խոջալուի լուսանկարներ»: Իսկ vesti.az կայքը ցավով գրում է. «Ինչքան էլ դա ցավալի է մեզ համար, հայերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ տեղեկատվական պատերազմում իրենք Ադրբեջանից առաջ են: Հայերը ավելի ռեալ գործերով են զբաղված`պատերազմի համար ստեղծելով հատուկ կայքեր, որոնցից է նաև Xocali.net-ը: Հայերը գիտակցում են, որ տեղեկատվական պատերազմում իրենց ներդրած ցանկացած դոլլարը վաղը դառնալու է Ադրբեջանի գլխացավանքը»:
Հայերն իրականում համոզված են, որ ճշմարտությունը վաղ թե ուշ հաղթելու է, ու աշխարհին` կեղծիք մատուցելու ադրբեջանական ճիգերը` պարտության մատնված:
ArmAr.am












