Հայկական Օշվանքը վերականգնելու համար թուրքերը փող չունեն
Փետրվար 27, 2010թ. 16:55
Էրզրումի նահանգում գտնվող պատմական հայկական Օշվանքը կվերականգնվի Թուրքիայի Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության գումարներով։
Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Վերջիններս փաստում են, թե Էրզրումի նահանգի Չամլըյամաչ գյուղում գտնվող Օշվանք եկեղեցին կվերանորոգվի, բայց նախնական հաշվարկների հիման վրա տրամադրած 60 հազար թուրքական լիրան չի բավականացնի:
Էրզրումի հուշարձանների պահպանության վարչության տնօրեն Սուաթ Բաքըրը ասել է, թե վերանորոգման համար անհրաժեշտ եւս 200 հազար լիրա ստանալու համար դիմել է թուրքական կառավարությանը։
ArmAr.am












