Եվրոպան ուզում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը ընբռնումով մոտենան
Փետրվար 27, 2010թ. 17:30
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հույս է հայտնել, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցին պատասխանատվությամբ կմոտենան նաեւ Ռուսաստանը, Չինաստանը եւ մի քանի այլ երկրներ, որոնք առանձնապես ցանկություն չունեն Իրանի նկատմամբ մեծացնել ճնշումը:
Իսկ թե որքանո՞վ դա կլինի հնարավոր, կանցլերն ասել է, թե այն պարզ կդառնա միայն եկող շաբաթների ընթացքում:
Նրա խոսքով, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պատժամիջոցների հարցում միասնություն չլինի, ապա Եվրոպան ինքնուրույն կգործի։ «Լինելով եվրոպացիներ, մենք ուզում ենք բոլոր քայլերը միասին ձեռնարկել», ասել է Մերկելը:
ArmAr.am












