Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Բակուր Կարապետյան. «1991 թվականին Խոջալուն նրանք արեցին, որպեսզի խլացնեն Սումգայթի երևույթը»

Փետրվար 27, 2010թ. 14:55

«Մենք պետք է ցույց տանք, թե ինչ է կատարվել իրականում: Ես ունեմ շատ նյութեր, ֆիլմերի սցենարներ: Այդ ամենը պետք է ներկայացնենք, որպեսզի աշխարհն իմանա ճշմարտությունը, ոչ թե այն, ինչ ադրբեջանցիներն են թելադրում»,- այսօր  լրագրողներին ասել է արձակագիր, «Շուշի» հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետյանը:

«Ունեմ շատ արխիվային նյութեր, սակայն պետք են հովանավոր, որ կարողանամ հրատարակել դրանք»,- ասաց նա:

Սումգայիթյան ջարդերից անցել է 22 տարի, ինչ-որ բան փոխվե՞լ է Ադրբեջանի վարած քաղաքականության մեջ, Բակուր Կարապետյանն ասել է.«Եթե առիթ լինի, նորից կանեն այն, ինչ արել են, ոչ մի փոփոխություն չկա: 1991 թվականին Խոջալուն նրանք արեցին, որպեսզի խլացնեն Սումգայթի երևույթը»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն