Թուրք զինվորականները դեռ 2003-ից նախապատրաստվել են իշխանափոխության
Երեկ հրավիրված նիստում Թուրքիայի վարչապետ Էրդողանը խոսել է իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությունների մասին: Վարչապետն ասել է, թե դրանք միտված են դժվարացնեն քաղաքական կուսակցությունների գործունեության արգելումը Թուրքիայում:
Ի դեպ, կիրակի օրը քաղաքական հեղաշրջումներին` «Ոչ» ասելու նպատակով, հազարավոր մարդիկ բողոքի ցույցերով դուրս էին եկել Ստամբուլի փողոցներ: Թուրքիայում բարձրաստիճան տասնյակ զինվորականների ձերբակալություններից հետո երկրում ներքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված:
Հետաքննության արդյունքում ձեռք են բերվել ապացույցներ, համաձայն որոնց ձերբակալված զինվորականները վարչապետի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը իշխանությունից հեռացնելու նպատակով, դեռևս 2003-ին են հեղաշրջման իրականցման փորձ նախապատրաստել:
Նշենք որ բարձրաստիճան զինվորականությունը միայն վերջին 50 տարիների ընթացքում, Թուրքիայում չորս անգամ իշխանափոխություն են իրականացրել:
ArmAr.am
Թեգեր` «Արդարություն և զարգացում» կուսակցություն, Թուրքիա, սահմանադրական փոփոխություններ, վարչապետ Էրդողան, քաղաքական հեղաշրջումներ












