Երևան է ժամանում ԵՄ պատվիրակությունը
Մարտ 1, 2010թ. 11:25
Այսօր՝ մարտի 1-ին, Երևան կժամանի ԵՄ բարձրաստիճան պատվիրակությունը՝ ԵՄ-ում նախագահող Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսի գլխավորությամբ: ՀՀ ղեկավարության հետ ԵՄ պատվիրակության հանդիպումները կսկսվեն երեքշաբթի առավոտյան։
Այցի շրջանակներում քննարկումներ տեղի կունենան Հայաստան-ԵՄ հարաբերությունների, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու գործընթացին նոր թափ հաղորդելու հնարավորությունների շուրջ։
Մարտի 2-ի երեկոյան ԵՄ բարձրաստիճան պատվիրակությունը կմեկնի Բաքու։
ArmAr.am












