Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

«CBS»-ը Հայոց ցեղասպանության մասին տեսանյութ է հեռարձակել

Մարտ 1, 2010թ. 13:25

ցեղասպանութԹուրքական լրատմամիջոցները թուրք հանրությանն ահազանգում են, որ ամերիկյան հայտնի «CBS» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «60 րոպե» ծրագրի շրջանակներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսանյութ է թողարկել:

Հաղորդման ընթացքում նշվել է, որ Սիրիայի Դեր Զորի անապատում կոտորվել է շուրջ 450 հազար հայ:

«Կոտորածի ապացույցներ ամեն քայլափոխի կան: Դրանք գտնելու համար հարկավոր է ընդամենը մի քիչ փորել անապատի հողը»,- ասվել է հաղորդման ընթացքում:

Նշվել է նաև, որ Ադոլֆ Հիտլերը հրեաներին ցեղասպանությունն իրագործելիս ոգևորվել է հենց Հայոց ցեղասպանության անպատժելիությունից:

Այս մասին տեղեկացնում է Panorama.am կայքէջը։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն