Իրանում ձերբակալվել է ադրբեջանական ահաբեկչական խմբավորում
Մարտ 1, 2010թ. 14:50
Իրանի հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվել են «Արեւմտյան Ադրբեջան նահանգի ընդհատակյա ահաբեկչական վահաբիստական խմբավորման» մի քանի անդամներ:
Իրանական մամուլի հաղորդման համաձայն, Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է. «Անհանգստացած հասարակության կողմից մի քանի բողոք ստանալուց հետո վտանգավոր քրեական տարրերի խումբը բացահայտվել, ձերբակալվել եւ հանձնվել է դատական իշխանություններին»:
Տարածված հայտարարության մեջ չի նշվում ձերբակալվածների քանակի մասին, սակայն նշվում է, որ խումբը պատասխանատվություն է կրում անցյալ տարի Մահաբադ քաղաքում սունի առաջնորդի եւ թիկնապահի սպանության համար:
ArmAr.am












