Գլխավոր » Լրահոս

Թուրք մարդասպանը Հայաստանում չի թաքնվել

Սեպտեմբեր 18, 2009թ. 12:19

Անցյալ շաբաթ թուրքական լրատվամիջոցները լուր էին տարածել, որ Գարիբօղլուն գտնվում է Հայաստանում, հետագայում, սակայն, դա հերքվեց։ Թուրքական  «Միլլիեթ» թերթը տեղեկացրել է, որ  Թուրքիայում կատարված աղմկահարույց սպանության հեղինակ Ջեմ Գարիբօղլուն հանձնվել է Թուրքիայի ոստիկանությանը: Նա չի եղել Հայաստանում և այս ընթացքում  գտնվել է իր տանը:

Այժմ, ինչպես հաղորդում է պարբերականը, Գարիբօղլուն իր փաստաբանի հետ զրուցելուց հետո հանձնվել է ոստիկաններին։

Հիշեցնենք. 6,5 ամիս առաջ, խանդից դրդված Գարիբօղլուն Մունեվեր Ղարաբուլութի անունով երիտասարդ աղջկան սպանել էր, մասնատել նրա մարմինը և նետել աղբարկղ։

Եվս մեկ փաստ, որ թուրքի էությունը  չի փոխվում:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`