Գլխավոր » Լրահոս, Հոգևոր, Ցեղասպանություն

Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ Բեյրութում

Մարտ 1, 2010թ. 15:42

Sumgait tragedy commemorated in Beirut1Փետրվարի 28-ին Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցում կայացել է հոգեհանգստյան արարողություն` նվիրված սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին:

Հոգեհանգստյան արարողությունից հետո Ազգային առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել համազգային հանդիպում, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, «Արարար» օրաթերթի խմբագիր Ահարոն Շխրդմյանը, Լիբանանի հայ առաքելական թեմի առաջնորդ Գեղամ եպիսկոպոս Խաչերյանը:

Բանախոսները ներկայացրել են մանրամասներ 1988-1990թթ. ազերիների կողմից Սումգայիթում եւ այլ ադրբեջանական քաղաքաներում հայ ազգաբնակչության հանդեպ իրականացված ոճրագործությունների եւ էթնիկ զտումների մասին:

Միջոցառումներին մասնակցել են պատգամավորներ, քաղաքական կուսակցությունների, հայկական կառուցների ղեկավարներ, հայ համայնքի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն