ՄԻ պաշտպանի նամակը քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է հղել Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին` ուղղված Նոր-Նորք թաղապետարանի զարգացման ծրագրերի, սեփականության տնօրինման և բնակֆոնդի բաժնի պետ Սառա Ռուշանյանի իրավունքների պաշտպանությանը։
Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով` ուղարկում եմ մարդու իրավունքների խախտում հայտնաբերելու և դրա հետ կապված անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու առաջարկ ներկայացնելու մասին իմ կողմից կայացված որոշման մեկ օրինակը։ Խնդրում եմ այն քննարկել և ձեռնարկված միջոցառումների մասին 10-օրյա ժամկետում հայտնել ինձ»։
Պաշտպանը մարդու իրավունքների խախտում է համարում Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից դիմումատու Ռուշանյանին աշխատանքից ազատելուն ուղղված գործողությունները։ Արմեն Հարությունյանը նաև առաջարկել է Երևանի քաղաքապետին իրավունքների խախտում թույլ տված պաշտոնատար անձին ենթարկել պատասխանատվության։
ArmAr.am












