Բեռլինում հիշել են Սումգայիթի զոհերի հիշատակը
Աշխարհի տարբեր երկրներում շարունակվում են կազմակերպվել Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի նկատմամբ իրականացված ոճիրի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ:
Փետրվարի 27-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղի են ունեցել Սումգայիթի զոհերի հիշատակի 22-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ` կազմակերպված գերմանահայ համայնքային կազմակերպությունների կողմից:
Բեռլինի Սբ. Լուիզեն եկեղեցիում տեղի է ունեցել սգո պատարագ, այնուհետեւ Շարլոտենբուրգի թաղապետարանի դահլիճում կազմակերպվել է Սումգայիթի զոհերի հիշատակի 22-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկո: Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը, Գերմանիայում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Գայանե Ափինյանը եւ հայտնի հայագետ ու գիտնական Թեսսա Հովմանը: Միջոցառմանը մասնակցել են նաեւ Գերմանիայի հունական եւ իրանական համայնքների ներկայացուցիչներ եւ գերմանացիներ:
Միջոցառմանը ցուցադրվել են փաստավավերագրական տեսանյութեր սումգայիթյան ողբերգության վերաբերյալ:
ArmAr.am












