Թուրքիան ակնկալում է, որ Պալատը չի ընդունի Հայոց Ցեղասպանության բանաձևը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բուրաք Օզյուրգերգինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ի չիք կդրաձնի հայ-թուրքական կարգավորման համար գործադրված ջանքերը, եթե քվեարկությամբ ընդունի Հայոց ցեղասպանության բանաձև:
Այս մասին հայտնում է թուրքական «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվական ծառայությունը:
Օզյուրգերգինը նշել է, որ իրենք ցավով են ընդունել նշյալ բանաձևի` մարտի 4-ին քվերակության դրվելու լուրը, բայց միևնույն ժամանակ այդ կապակցությամբ ունեցած Անկարայի մտահոգության մասին տեղեկացվել է ամերիկյան ընդդիմադիր ու իշխանական բոլոր շրջանակներին:
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը գերատեսչության անունից հայտարարել է, որ իրենք ակնկալում են, որ Ներկայացուցիչների պալատը քվեարկության չի դնի, կամ քվեարկությամբ չի ընդունի 1915 թվականի իրադարձություններին առնչվող բանաձևը:
ArmAr.am












