Գլխավոր » Լրահոս

Թուրքիան կփորձի ժողովրդավար երևալ

Սեպտեմբեր 18, 2009թ. 12:47

5-18.09.09.melqonianԱյսօր մամուլի ասուլիսի ժամանակ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը խոսեց հայ-թուրքական արձանագրություններից և Հայաստանում ու Թուրքիայում սկսված քննարկումներից:

Բանախոսը նշեց, որ ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հայաստանում խնդիրը միանշանակ չի ընդունվել. «Թուրքիայում քաղաքական շրջանակները դավանում են սեփական սկզբունքներից բխող մոտեցուներին: Դավութօղլուն քննարկումներ է անցկացնում տարբեր քաղաքական ուժերի հետ, սակայն վերաբերմունքը հայ-թուրքական արձանագրության խնդրին հիմնականում բացասական է: Վերջիններս հայ-թուրքական  արձանագրությունները համարում են դավաճանություն, զիջում և հիմնականում խորհուրդ են տալիս չստորագրել նախաստորագրված փաստաթղթերը: Իսկ օրինակ, «Ազգային շարժման» ղեկավարն, ի նշան բողոքի, հրաժարվել է հանդիպումից: Թուրքական կողմի համար ընդունելի է միայն Կարսի պայմանագրի վերահաստատումը»:

Ռ. Մելքոնյանը հավաստեց, որ մասնակցությունից  հրաժարվողները հիմնականում շեշտում են այսպես կոչված «եղբայրական» Ադրբեջանի հարցը: Ընդդիմադիր թևին «լռեցնելու» համար թուրքական կողմը հավաստիացրել է, որ անգամ փաստաթղթերի ստորագրումից հետո Մեջլիսը կձգձգի վավերացումը, որի նպատակը հարցի` հօգուտ Ադրբեջանի   լուծումն է: Սակայն ընդդիմությունը չի ընդունում այդ տարբերակը, քանի որ մտածում է, թե Մեջլիսում հաստատումը կարող է ձգվել մինչև ապրիլի 24-ը, երբ ԱՄՆ-ի ճնշումն այնքան կմեծանա, որ վերջիններս ստիպված կլինեն վավերացնել այն:

Ռ. Մելքոնյանի համոզմամբ` փաստաթղթերի հարցն օգտագործվում է նաև կուսակցական խնդիրները լուծելու նպատակով. «Թուրքական իշխանությունն այնքան էլ մտահոգված չէ քաղաքական ուժերի բացասական վերաբերմունքով, այլ դա հիմք է դարձնելու հարցը ձգձգելու համար: Թուրքիայում իշխող կուսակցությունը Մեջլիսում փաստաթղթերը վավերացնելու խնդիր չունի, քանի որ մեծամասնություն է կազմում: Սակայն չի բացառվում, որ միջազգային հանրության առջև ժողովրդավարական երկիր երևալու համար որոշ իշխանական կուսակցականներ հրաժարվեն այն վավերացնելուց: Բացի այդ, ոմանց հակահայկական կեցվածքը կարող է օգնել նրանց ընտրություններին իրենց քվեների թիվն ավելացնելու»:

Ա. Կ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`