Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Ո՞ւր է գլորվել Էրդողանի ու նրա կուսակցության վարկանիշը

Մարտ 2, 2010թ. 10:00

16150241255450604Այս օրերին Թուրքիայում շատ լարված է ներքաղաքական իրավիճակը։ Քրդական գործոնը լռեցնելուց հետո Թուրքիայի իշխանությունները սկսել են ձերբակալել թուրք բարձրաստիճան զինվորականությանը, ովքեր դժգոհ են իշխող կուսակցության, կարելի է ասել նաև՝ երկրի վարչապետ Ռ. Էրդողանի քաղաքականությունից։

Մենաբանելով ստեղծված իրավիճակը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ Թուրքիայում զինվորականության և աշխարհիկ ուժերի պայքարը բավական լուրջ հիմքեր ունի և այսօր մենք ականատես ենք լինում այդ պայքարի նորօրյա փուլին։ Գաղտնիք չէ, որ իշխող կուսակցությունն ունի իսլամամետ դիրքորոշում, իսկ  զինվորականությունն այս երկրում  ավանդաբար  համարվել է աշխարհիկության պահապաններ, ուստի բնական է, որ նրանք չեն ընդունում այն դիրքորոշումը, որը հակասում է Թուրքիայի Հանրապետության գաղափարախոսությանը։

Այս պայքարի համատեքստում տարբեր զարգացումներ են լինում. վերջին օրերին Թուրքիայում տեղի ունեցած ձերբակալություններն էլ այդ պայքարի մի մասն են, որի հետ կապված տարաբնույթ զարգացումներ կարող են լինել։

«Սա, այնուամենայնիվ, ուժերի ցուցադրում, ուժերի ստուգատես է։ Չմոռանանք, որ 2011թ. Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են սպասվում են, իսկ իշխող կուսակցության վարկանիշն այսօր բավական ցածր է։ Ուստի իշխանությունը տարբեր մեթոդներով փորձելու է ցույց տալ իր ուժը»,-ասաց Ռ. Մելքոնյանը։

Օրեցօր իջնում է իշխող կուսակցության ու նրա ղեկավար Ռ. Էրդողանի վարկանիշը, և  այն բարձրացնելու համար նրանք ամեն ինչ անելու են։ «Ես այս երևույթի հետ եմ կապում նաև հայ-թուրքական հարաբերություններում նկատվող սառեցումը, քանի որ Թուրքիայում հակահայկական տրամադրությունները միշտ էլ պարարտ հող են ունեցել։ Եվ այն քաղաքական ուժը, որը ցանկանում է իր քվեներն ավելացնել, անպայման պետք է օգտագործի քաղաքական զինանոցի՝ հակահայկական քարոզչություն ու արարքներ իրականացնելու մեթոդները»,- ընդգծեց Ռուբեն Մելքոնյանը։

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն