Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Հիշատակի միջոցառումներ Սանկտ-Պետերբուրգում

Մարտ 1, 2010թ. 19:26

Փետրվարի 28-ին Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինա հայ առաքելական եկեղեցու բակում հավաքվել են հարյուրավոր հայեր` նշելու Սումգայիթի ողբերգական իրադարձությունների տարելիցը:

Առավոտյան եկեղեցում մատուցվել է զոհերի հիշատակի պատարագ: Միջոցառմանը մասնակցել են Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, հյուպատոսության աշխատակիցները, Սանկտ-Պետերբուրգի բարձրագույն զինվորական ուսումնական հաստատություններում սովորող հայ սպաներ եւ ունկնդիրներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Պատարագի ավարտին եկեղեցու բակում սումգայիթյան ողբերգությունը դատապարտող ելույթներ են ունեցել Սանկտ-Պետերբուրգի եւ Հյուսիս-արեւմտյան տարածաշրջանի հայ համայնքի հոգեւոր հովիվ Նշան Պետրոսյանը եւ հյուպատոս Վարդան Հակոբյանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն