ՀԱԿ-ը արտահերթ ընտրություններ է ուզում
Այսօր ՀԱԿ-ը հանարհավաք էր կազմակերպել Մատենադարանին հարող տարածքում: ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը ելույթ ունենալով հնարահավաքում ներկայացրել է Կոնգրեսի պահանջների ժամանակացույցը: Համաձայն որի. Կոնգրեսը իշխանություններից պահանջում է այս ամիս ազատ արձակել քաղբանտարկյալներին, իսկ հունիս- սեպտեմբեր ամիսներին իշխանությունից պահանջում են անցկացնել արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ: «Հանրահավաքի մասնակիցները համաձայն են այս ժամանակացույցին եւ պահանջներին, մարտի 16-ին ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստից մեկ օր առաջ երթով կգնանք ու մեր պահանջները կհանձնենք Եվրախորհրդի ներկայացուցչություն»: Ելույթ է ունեցել նաև Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ու հայտարարել է, որ գազի գնի թանկացումը որեւէ հիմնավորում չունի: «Դրա պատճառը ոչ գազի գինն է, ոչ էլ դոլար-դրամ փոխարժեքի շարժը, ինչպես պատճառաբանում են պատկան մարմինները: Սա հարկի տեսակ է, որ դնում են քաղաքացիների վրա: Հայռուսգազարդը քաղաքական ռեպրեսիվ ապարատ է դարձել իշխանությունների ձեռքին»,- ասել է Բագրատյանը: ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որ հայտ է ներկայացնելու դատարան` վիճարկելու գազի գինը: ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը ընթերցելով ՀԱԿ հայտարարությունը, հայտարարել է, որ այս հայցն անպայման հաջողություն կունենա միայն այն դեպքում, եթե որպես համահայցվոր միանան Հայաստանի քաղաքացիները: Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին հաջորդել է երթը: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 6-ին: Օրը պատահաբար չէ ընտրված. այդ օրը Երեւանում կմեկնարկի մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ կոնգրեսը, որին կմասնակցեն 300-ից ավելի իրավապաշտպաններ տասնյակ երկրներից: ArmAr.am












