Գլխավոր » Լրահոս

ԱՄՆ-ն , Ֆրանսիան ու Ռուսաստանը մտորում են միջուկային ծրագրերից հրաժարվելու շուրջ

Մարտ 2, 2010թ. 09:00

ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման մտադիր է ամերիկյան միջուկային զինանոցը կրճատելու առաջարկով հանդես գալ: Այս մասին գրում է BBC-ն: Կրճատումը պետք է իրականացվի սպիտակ տան նոր քաղաքականության շրջանակներում, որի նպատակն է կանխել միջուկային զինատեսակների տարածումը:

Ծրագիրը մեծ դեր է հատկացնելու սովորական զինատեսակներին, որոշ տեղեկություններով ԱՄՆ վարչակազմը մտադիր է միջուկային զենքի 1000 միավոր  ոչնչացնել: Այսվ ամենը  ենթադվում է, որ Օբամայի վարչակազմը փորձում է հրաժարվել նախկին նախագահ Ջորջ Բուշի` նոր սերնդի միջուկային մարտագլխիկներ ստեղծելու ծրագրից:

Ֆրանսիան ևս առաջարկում է գնալ միջուկային զինոնոցի կրճատման ճանապարհով:«Մենք սպասում ենք, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն  իրենց միջուկային զինանոցը հասցնեն մեծ երկրի մակարդակի, այսինքն` մի քանի հազար մարտագլխիկի փոխարեն կպահպանեն միայն մի քանի հարյուրը» ,-այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սրկոզին` Ռուսաստանի նախագահի հետ համատեղ հանդիպումից հետո կայացած մամոլ ասուլիսում:

Դմիտրի Մեդվեդևն իր ելույթում  ողջունել է միջուկային զինատեսակներից հրաժարվելու գաղափարը և նշել, որ այն կիրագոծվի, եթե համագործակցեն աշխարհի բոլոր միջուկային տերությունները:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն