ՌԴ առաջին փոխվարչապետը ժամանում է Ադրբեջան
Մարտ 2, 2010թ. 12:30
Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը այսօր՝ մարտի 2-ին ժամանում է Ադրբեջան:
Այցի շրջանակներում Շուվալովը կհանդիպի Ադրբեջանի նախագահին, վարչապետին եւ փոխվարչապետին: Հանդիպումներում քննարկվելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հեռանկարները, համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ Իգոր Շուվալովի բանակցությունների պաշտոնական փուլը կսկսվի վաղը՝ մարտի 3-ին, Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Bakililar»-ը:
ArmAr.am












