Թուրքիայի ԱԳՆ. «ԱՄՆ-ն այս տարի առավել վճռական է տրամադրված»
Թուրքիայուն ժամ առ ժամ մեծանում է անհանգստությունը կապված մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունուման հետ:
Պետք է նկատել, որ գրեթե ամեն տարի ապրիլի 24-ի նախաշեմին նման իրվիճակ է ստեղծվում, սակայն այս տարին առանձնանում է նրանով, որ այս տարի Անկարայում առավել հավանական են համարում բանաձևի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսի կողմից:
Թուրքական լրատվամիջոցները նույնիսկ նախապատրաստում են թուրք հասարակությանը. վերլուծությունների գերակշիռ մասում շեշտադրվում է այն միտքը, թե Անկարան ամեն ինչի պատրաստ է, նույնիսկ` ամենավատ սցենարին:
Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ արդեն իսկ թուրքական երկու պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն: Թուրքիայի արտգործնախարարությունը նույնիսկ պաշտոնապես հայտարարել է, որ այդ բոլոր քայլերը բավարար չեն արդյունքի հասնելու համար, քանի որ ԱՄՆ-ն այս տարի առավել վճռական է տրամադրված:
Ինճպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 14-ին Վաշինգտոն է մեկնելու Թուրքիայի վարչապետ Էրդողանը հնարավոր բոլոր քայլերով ձախողելու Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունումը: Եվ որ Թուրքիայի վարչապետը որոշել է այս հարցում խնդրել հրեական լոբբիի ներկայացուցիչների աջակցությունը:
Սակայն Թուրքիայում կա լուրջ անհանգստություն, որ Իսրայել-Թուրքիա հարաբերությունների սառեցումից հետո դժվար թե հրեական լոբբիին սատարի Թուրքիային:
«Սի Էն Էն թուրք»-ը սակայն նշում է այն հաղթաթղթերը, որոնք այսօր առկա են Թուրքիայի ձեռքում: Որպես այդպիսին նշվում է . ԱՄՆ-ն ունի Թուրքիայի աջակցության կարիքը, մասնավորապես,Աֆղանստանում համագործակցելու,
Իրաքից` Թուրքիայի տարածքով ամերիկյան զինվորներին հետ բերելու, ինչպես նաև ԱՄՆ-Իրան երկխոսություն սկսելու համար, ուր միջնորդի դերում Միացյալ Նահանգները տեսնում է Թուրքիային:
ArmAr.am












