Գլխավոր » Լրահոս

Որևէ հայ պատմաբան չի քննարկի ցեղասպանության հարցը

Սեպտեմբեր 18, 2009թ. 15:16

Մեր այն հարցին, թե կընդգրկվի՞ արդյոք թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը պատմական հարթությամբ զբաղվող հանձնաժողովում, որը որոշ քաղաքագետների պնդմամբ  քննարկելու է  նաև ցեղասպանության հարցը,  վերջինս պատասխանեց.

«Ենթահանձնաժողովը կանոնակարգման խնդիր ունի: Ես կարծում եմ, որ որևէ հայ պատմաբան  չի քննարկելու ցեղասպանության հարցը, ինչը չի կարելի ասել թուրքական կողմի մասին: Ամենակարևոր խնդիրը թուրքական արխիվներն ուսումնասիրելն է, որով թուրքերը կփորձեն հակառակը պնդել: Նրանք էլ իրենց հերթին պահանջում են Դաշնակցության արխիվները բացել: Սակայն ինչ վերաբերում է օսմանյան արխիվներին, ապա վաղուց երիտթուրքական կառավարության կողմից ցեղասպանությանը վերաբերող ապացույց- փաստաթղթերը ոչնչացվել են: Կան փաստաթղթեր, որոնք փակ են անգամ թուրք հետազոտողների համար, որի արդյունքում հայկական կողմը  լուրջ խնդիրների առջև է կանգնում: Գիտնականները ուսումնասիրությունների համար պատմական հանձնաժողովում ընդգրկվելու կարիք չունեն: Ցեղասպանությունը քննարկող հանձնաժողովում որևէ հայ պատմաբան չի ընդգրկվի»:

Ա. Կ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`