«Նախապայմանների լեզվով խոսելը վտանգում է հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանը»
Մարտ 2, 2010թ. 13:10
Մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանի այն հայտարարությունը, ըստ որի ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված համապատասխան որոշման դեպքում Թուրքիան կկասեցնի հայ-թուրքական գործընթացը, այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է ընդգծեց, որ
Թուրքիայում հնչող նման բովանդակության հայտարարությունները հարվածում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ «Նախապայմանների լեզվով խոսելը վտանգում է հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Հուսով ենք, որ Թուրքիան կձերբազատվի իր կողմից ստեղծված արհեստական բարդույթներից, և մենք հնարավորություն կունենանք շարժվել առաջ` ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
ArmAr.am












