Որտեղի՞ց է Ալիևը պատերազմական դասեր ստանում
Մարտ 2, 2010թ. 13:25
Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, որ հակամարտությունների կարգավորման միջազգային գործընթացում որոշիչը ուժի գործոնն է, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից ուժի գործոնի կիրառումն էր, որ Ղարաբաղի հակամարտության սկսման պատճառ դարձավ։ Այսօր էլ, Ադբեջանի կողմից ուժի գործոնի թմբկահարումն է, որ խոչընդոտում է Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը։ «Չգիտեմ, թե որտեղից են Ադրբեջանում այդպիսի եզրակացությունների հանգում կամ որտե՞ղ են ադրբեջանցիները նման բաներ սովորում։ Վստահ եմ, որ ՄԳԻՄՈ-ում (Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի մասին է խոսքը, որտեղ սովորել է Ի. Ալիևը-ArmAr.am) այդպիսի դասեր չեն տալիս»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը։
ArmAr.am












