«Հայաստան» համահայկական հիմնադրամը 18 տարեկան է
Մարտի 3-ին լրանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 18 տարին:
1992թ.-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվեց հրամանագիր, որն ամրագրեց Հիմնադրամի հիմնումը` ՙՀայկական պետականության կայացման ու զորացման գործին համայն հայության ուժերի ու կարողությունների համախումբ գործադրման նպատակով՚:
Հիմնադրամի անցած ուղին բնութագրվում է միմյանց հաջորդող տարաբնույթ ծրագրերով, որոնք կենսական կարեւորություն ունեն մեր հայրենիքի համար:
Աշխարհասփյուռ հայության նվիրատվություններով այսօր մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ ունեն տուն, ջուր, գազ, ջեռուցում, բարեկեցիկ կյանքի պայմաններ: Հայրենաշինության գործում իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել Հիմնադրամի աշխարհասփյուռ 18 տեղական մարմինները:
«Հայաստան» hամահայկական hիմնադրամի անունից սրտանց շնորհավորում եւ մեր խորին երախտագիտություն եմ հայտնում Հայաստանում եւ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին, մեր բոլոր բարերարներին, որոնք Հիմնադրամին նվիրաբերելով իրենց ջանքերն ու միջոցները, հնարավոր են դարձրել նրա հայանպաստ առաքելությունը՚, ասում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Իր գոյության ընթացքում Հիմնադրամն իրականացրել է ավելի քան 200 մլն դոլար արժողությամբ ծրագրեր ավելի քան 300 000 նվիրատուների աջակցությամբ.
Ճանապարհ` ավելի քան 470 կմ
Ջրագիծ` ավելի քան 212 կմ
Գազատար` ավելի քան 144 կմ
Էլեկտրական ցանց` 75 կմ
Դպրոց եւ մանկապարտեզ` ավելի քան 218
Բնակարան` ավելի քան 410
Հիվանդանոց եւ բուժկետ` ավելի քան 34
Սպորտային եւ մշակութային կենտրոն` ավելի քան 21
«Հայաստան» համահայկական












