Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ԱԳ նախարար.«Ադրբեջանը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորում չի ուզում»

Մարտ 2, 2010թ. 14:13

Պատասխանելով իսպանացի լրագրողի հարցին, թե ի՞նչ է անում Եվրամիությունը, որպեսզի օգնի կարգավորել արցախյան  հակամարտության  լուծմանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, այդ ուղղությամբ Եվրամիությունը, միջազգային կազմակերպությունները կոնկրետ առաջարկություններ են արել:

«Դեռևս 2008թ. Հելսինկիում 56 երկրների արտգործնախարարների մասնակցությամբ Եվրոպական Միությունը Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն արեց, որում կոչ էր արվում ամրապնդել հրադադարն ու շփման գծից դուրս բերել դիպուկահարների: Սակայն մինչ այսօր, հրադադարի ամրապնդման ու դիպուկահարների դուրս բերման հարցը մնացել է օդում կախված:  Հայաստանն ու Ղարաբաղն իրենց համաձայնությունն են տվել, իսկ Ադրբեջանը` ոչ: Դրա փոխարեն, Ադրբեջանն այսօր զբաղված է գրեթե ամեն օր  ռազմատենչ հայտարարություններ անելով։

Ի՞նչ քայլեր  կարող է իրականացնել Եվրամիությունը, որպեսզի լռեցնի  Ադրբեջանի ռազմատենչությունը, քանի որ նման հայտարարությունները խանգարում են բանակցային գործընթացին։ «Եթե կողմերից մեկը հրաժարվում է, ուրեմն այդ կողմը չի ուզում գնալ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն