ՀՅԴ-ն պնդում է արձանագրություններում փոփոխություն կատարել
Սեպտեմբեր 18, 2009թ. 15:48
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ համաձայն ՀՀ միջազգային պայմանագրերի մասին օրենքի, բանակցությունների փուլը ավարտված չի համարվում մինչև դրա ստորագրումը, այնպես որ, ըստ Վ.Հովհաննիսյանի, օրենքով իրավունք է վերապահված արձանագրությունների տեքտում փոփոխություն կատարելու: Երեկ ՀՅԴ-ն մասնակցել է կուսակցությունների հետ նախագահի կողմից հրավիրված հանդիպմանը, որի ժամանակ, ըստ բանախոսի, նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ չի բացառվում արձանագրության մեջ փոփոխություններ կատարելը: Վահան Հովհաննիսյանը հայտնեց, որ ՀՅԴ-ն պատրաստվում է իր կողմից մշակված տարբերակը ներկայացնել ԱԺ-ի քննարկմանը, և եթե իրենց կողմից ներկայացված փոփոխությունները տեղ չգտնեն արձանագրության մեջ, ապա խմբակցությունը դեմ կքվեարկի:
Armar.am












