Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Թուրքիան պետք է հետևի Գերմանիայի օրինակին և ճանաչի իր պատմությունը

Մարտ 2, 2010թ. 17:02

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA) այս օրերին լայնածավալ գործունեություն է ծավալել՝ ԱՄՆ Կոնգրեսիում  Հայոց ցեղասպանության բանաձևի վերջնարդյունքի դրական եզրահանգման ուղղությամբ։ ANCA-ն ԱՄՆ կառավարությանը կոչ է արել Հայոց ցեղասպանության փաստն օգտագործել  որպես կանխիչ միջոց՝ հետագայում նման դրսևորումները բացառելու համար։ «Մենք ուրախ ենք օգնել ամերիկացիներին՝ ավելի լավ գիտակցելու ժխտման քաղաքականության վտանգավորությունը և բանաձևի ընդունման կարևորությունը։ Որպես ամերիկացիներ մենք չենք կարող թույլ տալ Թուրքիային՝ Ցեղասպանության հարցում կասկածի տակ դնել ԱՄՆ բարոյական կերպն ու դիրքորոշումը»,-ասված է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի նախագահի հայտարարության մեջ:

Հատկանշական է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, ամերիկա-թուրքական բարեկամության խմբի անդամ, դեմոկրատ Հովարդ Բերմանը արդեն իսկ հայտարարել է, որ կողմ է քվեարկելու Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Նրա կարծիքով՝ Թուրքիան պետք է հետևի Գերմանիայի օրինակին և ճանաչի իր պատմությունը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն