Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Հայ պատգամավորները վաղը կմեկնեն ԱՄՆ` կոնգրեսականների հրավերով

Մարտ 2, 2010թ. 16:40

ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենք Փալոնեն և Մարկ Քըրքը Վաշինգտոն են հրավիրել Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննիսյանին, Արտակ Զաքարյանին, Կորյուն Նահապետյանին ու Արմեն Մելիքյանին` փոխադարձ հետաքրքրություն ունեցող հարցերի վերաբերյալ իրենց տեսակետներն ու մոտեցումները ԱՄՆ Կոնգրեսի անդամներին, ինչպես նաև արտաքին քաղաքականության ասպարեզի այլ դերակատարներին ներկայացնելու համար:

Պատգամավորները ԱՄՆ են մեկնելու վաղը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների տան Արտաքին Հարաբերությունների հանձնաժողովում մարտի 4-ին տեղի է ունենալու Հայոց Ցեղասպանությունը դատապարտող 252-րդ բանաձևի քվեարկություն:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն