Գլխավոր » Լրահոս

Խորհրդակցություն Հայաստանի ու Նորվեգիայի ԱԳՆ-ի միջև

Մարտ 2, 2010թ. 18:09

Մարտի 2-ին Երեւանում Հայաստանի եւ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ անցկացվեցին քաղաքական խորհրդատվություններ` վարչությունների ղեկավարների մակարդակով:

Խորհրդատվությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններում քաղաքական երկխոսության օրակարգի, մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտներում համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցության եւ հարավկովկասյան տարածաշրջանում առկա զարգացումների վերաբերյալ մի շարք հարցեր: Կողմերն ընդգծեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման շարունակականության անհրաժեշտությունը:

Քննարկումների ընթացքում մտքեր փոխանակվեցին արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: Շոշափվեցին նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա վերջին զարգացումները:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն