Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն

Ադրբեջանական գրոհ Xocali.net կայքի վրա

Մարտ 2, 2010թ. 18:30

Untitled-11Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Xocali.net կայքը հակերային հարձակման է ենթարկվել: Գրոհը իրականացվել է 81.17.90.144 ցանցային IP-հասցեից, որը պատկանում է Bakinternet Network ինտերնետ-պրովայդերին` գրանցված Բաքու քաղաքում:

Տեղի ունեցածի կապակցությամբ «Այլատյացության կանխարգելման նախաձեռնությունը» հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Ադրբեջանական քարոզչական մեքենայի նենգափոխություններն ու կեղծիքները բացահայտող Xocali.net կայքը սկսել է գրոհվել արդեն իսկ իր շնորհանդեսի օրվանից` փետրվարի 24-ից: Սակայն հարձակումներն առավել զանգվածային դարձան, երբ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից կայքը կոտրելու ուղղակի կոչ տարածվեց: Զուգահեռաբար լրատվամիջոցները տարածում էին Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլհան Պոլուխովի` Ադրբեջանի քաղաքացիներին ուղղված կոչը` ավելի ակտիվ լինելու Ինտերնետում հայերին հակազդելու գործում:

Հիշեցնենք, որ կայքեր արգելված մուտքի փորձը քրեական հանցագործություն է, այդ թվում` և Ադրբեջանում»:

«Այլատյացության կանխարգելման նախաձեռնությունը» հայտարարում է, որ դեպի Xocali.net կայք մուտքն արգելափակելու փորձերից անկախ ` նշված կայքում զետեղված տեղեկատվությունը, ինչպես նաև ադրբեջանական քարոզչության այլ կեղծարարությունների վերաբերյալ տեղեկատվություն կշարունակի տարածվել բոլոր տեղեկատվական ալիքներով:

Տեղեկացնենք, որ Xocali.net կայքէջում, որի շնորհանդեսը կայացավ փետրվարի 24-ին Երևանում տեղ են գտել Խոջալուի դեպքերի վերաբերյալ վկայություններ, հարցազրույցներ, փաստաթղթեր, որոնք վերջնականապես բացահայտում են ադրբեջանական կեղծարարության իրական դեմքը, Ադրբեջանի քարոզչության ամբողջ սնանկությունը:

Կայքի հեղինակները, դատական փորձագետները ուսումնասիրության արդյունքում  պարզել են, որ տարիներ շարունակ ադրբեջանական կողմի շրջանառած նյութերը, նկարները  բացահայտ կեղծիքներ են. այսպես. իբրև թե Խոջալուի ցեղասպանության ապացույց են ներկայացվում  վիրավոր երեխաների լուսանկարներ, որոնք  ընդամենը  ավտոբուսի պայթյունի հետևանքով վնասվածներ են կամ էլ երկրաշարժի   զոհեր, Կոսովոյի պատերազմի ընթացքում մահացածներ:

Կայքի հեղինակները նաև հարյուրավոր կեղծ տվյալներ են հայտնաբերել ադրբեջանական կողմի ներկայացրած զոհերի ցուցակներում: Եվ բնական է, որ հայակական կողմի  նման լուրջ փաստարկները պետք է խուճապի մատնեին ադրբեջանցիներին:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն