Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հովվական ծառայության` Շիրակի ու Տավուշի թեմում
Մարտ 2, 2010թ. 18:20
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Արիստակես աբեղա Այվազյանը, վերադառնալով Գերմանիայի հայոց թեմի Զաքսըն-Անհալտի շրջանում հովվական ծառայությունից, հոգևոր սպասավորության է կոչվել Տավուշի փոխառաջնորդությունում:
Տ. Հուսիկ քահանա Գրիգորյանը, ավարտելով Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում իր հոգևոր սպասավորությունը, հովվական ծառայության է նշանակվել Շիրակի թեմում:
ArmAr.am












