Սահակաշվիլու գաղտնի այցը Թուրքիա
Մարտ 2, 2010թ. 18:52
Երեկ երկու ժամով Ստամբուլ է այցելել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Քաղաքի վրացական հյուպատոսությունում կայացել
է նրա հանդիպումը մի խումբ գործարարների հետ: Թե ինչ է քննարկվել լրատվամիջոցները դեռ ոչինչ չեն հաղորդում:
Թուրքական «Սաբահ»-ի տեղեկացմամբ թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին վրացական հյուպատոսության աշխատակիցները արգելել են նկարահանումներ կատարել և հեռացրել են ներկայացուցչության տարածքից: Չնայած արգելքին թուրք լրատվամիջոցները շրջանառել են Վրաստանի նախագահի անակնկալ այցի մասին տեղեկատվությունը:
ArmAr.am












