Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Հայոց Կաթողիկե եկեղեցու առաջնորդի այցը Իտալիայում Հայաստանի դեսպանատուն

Մարտ 2, 2010թ. 19:18

Patriarch Nerses Petros XIX visits Armenian Embassy in ItalyՄարտի 1-ին Իտալիայում Հայաստանի դեսպանություն է այցելել Հայոց Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Պատրիարք Ներսես-Պետրոս XIX-ը` եպիսկոպոսների ուղեկցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են դեսպանության եւ իտալահայ համայնքի, Հայաստան-Սփյուռք համագործակցությանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

Դեսպանը կարեւորել է Իտալիայում փոքրաթիվ համայնքի միասնական գործելակերպն ու հետեւողական համատեղ աշխատանքը, նաեւ դեսպանության պատրաստակամությունը հայտնել իտալահայությանը համախմբելու պետական եւ ազգային առաջնային խնդիրների լուծման ուղղությամբ:

Պատրիարքը դեսպանին աջակցություն է հայտնել դեսպանության ծրագրերի իրականացման ու Իտալիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության առջեւ դրված խնդիրների իրականացման գործում:


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն