Նախիջևանի հայության վերջին ամրոցը` Ազնաբերդ
Բնիկ հայկական տարածք Նախիջեւանի՝ թուրք-համայնավարական խարդավանքով Ադրբեջանին բռնակցումից անմիջապես հետո, խորհրդային կոչվող յոթ տասնամյակներում, քողարկվելով «,բարեկամության,, եւ «,եղբայրության,, կեղծ դիմակներով, Ադրբեջանն իրականացրեց իր վաղեմի երազանքներից մեկը՝ երկրամասի իսպառ հայազրկումը: Դեռեւս 1920-ական թվականներին կառավարական մակարդակով արգելվեց տարածքից 191Ց–20թթ. բոնագաղթւսծ հատկապես խոշոր հայկական բնակավայրերի՝ Կզնութի, Այլապատի, Աստապատի, Շահկերտի (Ղազանչի) Աբրակունիսի եւ այլ գյուղերի բնակիչների վերադարձը իրենց հայրենի օջախները։ Արդյունքում՝ դարասկզբին Նախիջեւանի բնակչության կեսից ավելին կազմող հայության թիվը զգալիորեն նվազեց։ Այնուհետեւ հետեւողականորեն տարվող հատուկ քաղաքականության հետևանքով հայության թիվը տարիների ընթացքում ավելի ու ավելի նվազեց, իսկ 1988թ. նոյեմբերյան դեպքերի նախօրյակին կազմում Էր ընդամենը 1.5 տոկոս։ Կես տոկոսը կազմում Էին Նախիջեւան, Ջուլֆա քաղաքներում եւ պատմական Գողթնի տարածքի գյուղերում (Ցղնա, Փառակա, Բիստ, վերին Ազա, Դեր, Ռամիս, Տանակերտ, Ալահի, Մեսրոպավան) պահպանված հայության բեկորները, իսկ մեկ տոկոսը (շուրջ 1200 մարդ) բնակվում էր պահպանված միակ հայաբնակ խոշոր բնակավայրում՝ Ազնաբերդ գյուղում։
Ազնաբերդը (բարբառով՝ Ըզնաբերդ, սխալ գրությամբ՝ Զնաբերդ) տեղադրված էր Վայքի լեռնաշղթայի հարավային ստորոտին, Նախճավան գավառի հյուսիսային մասում՝ պատմական Վասպուրական, Սյունիք, Այրարատ աշխարհների մի յուրօրինակ հանգույցում։ Գյուղի անունը ստուգաբանվում է հին հայերենի ազն (ցեղ, տոհմ, սերունդ, ազգ) եւ բերդ արմատներով, բառացի նշանակում է ազգի բերդ, տոհմաբերդ։ Գյուղանվան մեզ հայտնի ամենահին հիշատակության մասին տեղեկություն է տալիս Ղետնդ Ալիշանը իր նշանավոր «,Սիսական,, աշխատության մեջ։ Այդ վավերագիրը քաղված է Իտալիայի Ջենովա քաղաքի Ս. Բարդուղիմեոս հայկական եկեղեցու բակում գտնվող ազնաբերդցի մի վաճառականի՝ Անանիայի որդի Հայրապետի 1687-ին թվագրվող տապանաքարից։ Ալիշանը միաժամանակ նշում է, որ գյուղը շատ հին հայկական բնակավայր է։ Մեծ պատմաբան-աշխարհագրագետի կարծիքն են հաստատում Ազնաբերդի տարածքում պահպանված պատմական հուշարձանները։Պատմաբան Արգամ Այվազյանի վկայությամբ, դրանք 9-10-րդ, 10-13-րդ դարերին եւ ավելի վաղ շրջանների՝ ընդհուպ մինչեւ Ք.ծ.ա. 2-րդ, 3-րդ հազարամյակներին են վերաբերում։
Ազնաբերդի պահպանված պատմաճարտարապետական հուշարձաններից են Ս.Գրիգոր եկեղեցին (Ժամ), Թովմա Առաքյալի վանքը (Վանք, Թոփառաքել), Ս. Հովհաննես (Սռվանես), Ս.Հակոբ (Սրգագոփ), Ս.Հռիփսիմե մատուռները, երկու գերեզմանատները, մի քանի հնավայրեր, բրոնզի դարի չորս բերդերը, որոնցից ամենամեծն ու նշանավորը Ճահուկ բերդն է։ Ս.Գրիգոր եկեղեցում պահպանվել էին Հարություն եւ Հակոբ Հովնաթանյանների որմնանկարները, որոնք ստեղծվել են 17-րդ դարի կեսերին, երբ Շահ Աբասի կազմակերպած (1604թ.) բռնագաղթից տասնամյակներ հետո գյուղը կրկին վերականգնվել է։
Ազնաբերղցիները խոսում էին Վայոց Ձորի եւ Նւսխիջեւանի հյուսիսի հայկական գյուղերի (Արենի, Ռինդ, Աղավնաձոր, Խաչիկ, Գնդեվազ, Կեչուտ, Օծոփ եւ այլն) բնիկ բարբառով՝ Վայոց Ձո րի խոսվածքով, որն իր հատկանիշներով միջանկյալ դիրք է գրավում Արցախ–Սյունիքի եւ Արարատյան բարբառների միջեւ։
Ազնւսբերդցիներն իրենց հող ու ջրին ամուր կառչած մարդիկ էին, նրանց չէին ընկճել ո՛չ անցյալ դարերի բռնագաղթերն ու հարստահարումները, ո՛չ դարասկզբի օսմանյան արյունարբուների ներխուժումները, ո՛չ էլ խորհրդային Ադրբեջանի, վերջին տասնամյակներում արդեն բացահայտ եւ լկտի չափերի հասած ճերմակ ցեղասպանության քաղաքականությունը, որին զոհ գնացին Նախիջեւանի շուրջ յոթ տասնյակ հայկական բնակավայրերը…
Ազնաբերդցիները երբեք չէին հաշտվում մայր Հայաստանից անջատ ապրելու իրենց բաժին հասած նվաստացուցիչ վիճակին։ Եվ պատահական չէր, որ 80-ականների վերջին, ըմբոստանալով տեղական վարչահրամայական մեքենայի դեմ, նրանք անջատվեցին հարեւան ադրբեջանական գյուղերին բռնակցված կոլտնտեսությունից, ճշտեցին իրենցից բոնագրավված արոտավայրերի եւ ոռոգման ջրերի հարցը, որոնք նույն վարչահրամայական մեքենայի միջամտությամբ ժամանակին իբր «,եղբայրաբար,, կիսվել էին հարեւանների հետ։ Ապա, 1986 թվականի գարնանը, փաստորեն Արցախյան շարժումից դեոեւս երկու տարի առաջ, հավատալով «,պերեստրոյկային,, զյուղի բնակչության ամբողջ չափահաս մասը նամակով եւ ստորագրություններով դիմեց Կրեմլ՝ Հայաստանի հետ վերամիավորվելու խնդրանքով։
Շատ չանցած Մոսկվայի կարգադրությամբ Բաքվից ժամանեց «,հատուկ առաքելության,, բազմազգ մի հանձնախումբ եւ, իբր, հանգստացնելով հուզված ժողովրդին, գնաց։ Սակայն ազնաբերդցիները չհավատացին այդ հերթական կեղծ խոստումներին։ Հույսները դնելով միայն իրենց վրա՝ գյուղի ինքնապաշտպանության ջոկատները գիշեր–ցերեկ հերթապահում էին գյուղի շրջակայքում։ վրա հասավ 88-ի նոյեմբերի 22-ը. բաշիբոզուկների մի քանի ոհմակներ մթնշաղի հետտարբեր տեղերից շարժվեցին դեպի գյուղ, բայց դեռ նրա մատույցներին չհասած, խաղողի այգիներում անսպասելի հակահարված ստացան եւ խայտառակ ձեւով նահանջեցին՝ իրենց հետ տանելով 3 սպանված եւ 7-8 վիրավոր։ Միայն Հայաստանից սպասվող կազմակերպված օգնության բացակայությունը, խորհրդային բանակի բացահայտ ադրբեջանամետ վերաբերմունքն ու Հայաստանին հասած անսպասելի մեծ արհավիրքը` երկրաշարժը, հուսալքեց ազնաբերդցիներին…
Տեղահանությունից հետո ազնաբերդցիներին ամբողջությամբ բնակեցրին իրենց բնօրրանից ոչ հեռու գտնվող վայքի Գյուլստան (այժմ` Վերին Ազնաբերդ) գյուղը, նույն շրջանի Զեյթա (Զեդյա), մասամբ՝ Եղեգնաձորի Ալայազ (Հին Եղեգիս) եւ Շիդլու (Եղեգնավան)լքված գյուղերը, փոքրաթիվ խմբերով բնակություն հաստատեցին նաեւ Վայոց Ձորի, Արարատյան դաշտի, Կոտայքի տասնյակ բնակավայրերում եւ Երեւան քաղաքում։
Այսպես կոչված Նախիջեւանի Հանրապետության ժամանակակից քարտեզներում այլեւս չկա Ազնաբերդ անունը կրող գյուղ, ադրբեջանցի կեղծարարները, որոնք մի ժամանակ, իբր, համոզված էին «,Ազնաբյուրտ,, գյուղանվան «,ադրբեջանական արմատներ,, ունենալու մեջ, այսօր, հավանաբար իրենք իսկ չհավատալով սեփական ստին, գյուղը վերանվանել են Զալխանդարա…
…88-ի աշնանը խորհրդային բանակին միացած ադրբեջանական շնագայլերի ոհմակներին հաջողվեց հայությունից խլել Նախիջևանի ճերմակ եղեռնից փրկված վերջին հայաբնակ խոշոր գյուղը։ Հայոց Նախիջեւանն իր մայրամուտն ապրեց Ազնաբերդի անկմամբ, սակայն, ինչպես Արցախում կռվող ազնաբերդցի մի ազատամարտիկ էր ասում, մի գեղեցիկ օր Ազնաբերդից էլ կծագի նախիջեւանահայության նոր արշալույսը…
Արտակ Վարդանյան












