Գլխավոր » Լրահոս

Ժեռար Լարշերը թուրքերին հորդորում է համակերպվել իրենց պատմության էջերի հետ

Սեպտեմբեր 18, 2009թ. 17:46

Թուրքիական «Հյուրեթ» թերթն անդրադարձել է Ֆրանսիայի սենատի նախագահ Ժեռար Լարշերի և Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մեհմեթ Ալի Շահինի  համատեղ  մամուլի ասուլիսին, որի ժամանակ Ժեռար Լարշերը ողջունել է Թուրքիային՝ քրդական խնդրի լուծման և հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում առաջընթացի կապակցությամբ: Նա  ողջունել է երկրում ժողովրդավարության ուղղությամբ  անցկացված բարեփոխումները,  կարևորել է Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների բարելավման միտումները և ասել, որ երկու երկրների ժողովուրդների միջև երկխոսությանը անհրաժեշտ է նոր շունչ հաղորդել: Ինչ վերաբերում է պատմության ուսումնասիրման խնդրին, ապա, ըստ սենատի նախագահի, դրանով պետք է զբաղվեն պատմաբանները: Սակայն միաժամանակ խորհուրդ է տվել թուրքերին համակերպվել իրենց պատմության էջերի հետ:


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`