Գլխավոր » Լրահոս

Բացվում են հայ-եգիպտական համագործակցության նոր հեռանկարներ

Մարտ 3, 2010թ. 14:25

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է եգիպտական ՙԱՐՏՈԿ գրուպ՚ ներդրումային ընկերության պատվիրակությանը` ընկերության նախագահ  Շաֆիկ Գաբրի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է, որ տեղյակ է ընկերության նախատեսած ներդրումային ծրագրերի մասին եւ բարձր է գնահատում դրանք:

Անդրադառնալով երկկողմ համագործակցության խորացման եւ ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարներին` վարչապետը կարեւորել է գիտելիքի վրա հիմնված տնտեսության զարգացման առաջնայնությունը` այդ գործում առանցքային դեր վերապահելով տեխնոպարկերի ստեղծմանը: Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել տեխնիկական բիզնես պարկերի ստեղծումը, որոնք պետք է ներառեն բոլոր անհրաժեշտ ծառայությունները տեղեկատվական տեխնոլոգիաների եւ գիտության ոլորտներում:

Զրուցակիցներն անդրադարձել են լայնաշերտ համացանցի ձեւավորման հնարավորություններին: Վարչապետը նշել է, որ  կառավարության կողմից հավանության  է արժանացել էլեկտրոնային հասարակության ձեւավորման հայեցակարգը, որը ներառում է նաեւ էլեկտրոնային կառավարման համակարգի շարունակական զարգացման հեռանկարները: Փոխադարձաբար կարեւորվել է  ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ նախագծերի իրականացումը:

Հյուրի խնդրանքով վարչապետն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման ու տարածաշրջանային խնդիրներին, ճգնաժամի հետեւանքներին ու դրանց հաղթահարմանը:

Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ նախատեսվող համատեղ ծրագրերը հաջող ընթացք կունենան: Վարչապետը  հրավիրել է հյուրերին Հայաստան հոկտեմբեր ամսին` մասնակցելու Տաթեւի ճոպանուղու` աշխարհի ամենաերկար ճոպանուղու բացմանը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն